Հայտնի երգիչ և երգահան Ռուբեն Հախվերդյանը հավակնում է Երևանի քաղաքապետի պաշտոնին։ Նա կլինի Հայաստանի եվրոպական կուսակցության թեկնածուն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
«Երևանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է Ռուբեն Հախվերդյանը: Ազնիվ, անկեղծ, արդար։ Սովորական հանճար։ Իսկական Երևանցի։ Իսկական Քաղաքացի։ Իսկական եվրոպացի։ Ազգի սերուցք»,-ասվում է գրառման մեջ։
Երևանի քաղաքապեոտի ընտրությունները կայանլու են 2023-ի աշնանը։
Ընթերցեք նաև․ Երևանի ավագանին կքննարկի Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը/






