AM
12 September 2022 - 11:47 AMT

ՀՀ-ում 1 շաբաթում կորոնավիրուսի 2575 նոր դեպք է գրանցվել և 7 մահ

Հայաստանում սեպտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 439,302 դեպք` ավելանալաով 2575-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 7 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8669 դեպք կա:

Ապաքինվել է ևս 2172 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 425,531 է։ Փաստացի բուժվողների թիվը 3410 է։

Ընդհանուր առմամբ 3,198,646 թեստ է արվել, մեկ շաբաթում` 7446։ ‌