AM
13 Սեպտեմբեր 2022 - 06:15 AMT

Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի ԱԻՆ փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության

ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նա նշել է, որ դա արվել է իր հրամանով՝ պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ։

Ժամը 08։00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն էական փոփոխոթություն չի կրել, Ադրբեջանը շարունակում է կրակ վարել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով։ Որոշ հատվածներում հակառակորդն առաջխաղացման փորձեր է ձեռնարկում։ Իրավիճակը ներկայացվել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին: