AM
28 June 2002 - 18:52 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի գործարարների եւ տնտեսագետների կոնֆերանս, որի կազմակերպիչն էր «Հանուն համընդհանուր խաղաղության» Ամերիկայն կենտրոնը, Թուրք-հայկական գործարար խորհուրդի հետ համատեղ: Համաժողովի մասնակիցների թվում էին նաեւ գիտնականներ եւ ԳԱՄ ներկայացուցիչներ: Կոնֆերանսի ընթացքում հնչել են զեկույցներ Հարավային Կովկասի երկրներում մակրոտնտեսական իրավիճակի, բիզնեսի զարգացման, տարածաշրջանի պետությունների արտաքին տնտեսական կապերի մասին: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ համագործակցության ընդլայնման հեռանկարների ուսումնասիրման հարցերը: Համաժողովի արդյունքում որոշում է ընդունվել տնտեսական տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության եւ տնտեսական կապերի զարգացման հեռանկարների ուսումնասիրության վերաբերյալ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: