AM
15 Սեպտեմբեր 2022 - 06:26 AMT

ԱԽ քարտուղար․ Հաջողվել է հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հաջողվել է հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում։

Նա նշել է, որ դրան հաջողվել է հասնել միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ։

Ախ քարտուղարը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել հրադադարը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։ Իսկ սեպտեմբերի 15-ի առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։