AM
15 September 2022 - 14:42 AMT

Wizz Air-ը Միլան-Երևան թռիչքներ կիրականացնի

Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Միլան-Երևան-Միլան երթուղով:

Չվերթերը կմեկնարկեն 2023-ի հունվարի 10-ից, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ: ‌