Սեպտեմբերի 16-ին` ժամը 02:00–ի սահմանում, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան փողոցում՝ Կոնդի եկեղեցու դիմաց ծառայություն կատարող ոստիկանության զորքերի ծառայողների ուղղությամբ անհայտ անձը պայթուցիկ է նետել: Այդ լուրը հաստատել են ՀՀ ոստիկանությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Ավելի վաղ Shamshyan.com -ը գրել է, որ դեպքի վայր ժամանած պարեկները հայտնաբերել են 1 հատ ճայթած ինքնաշեն պայթուցիկ և 1 հատ չճայթած ինքնաշեն կանաչ կպչուն ժապավենով փաթաթած պայթուցիկ: Նշվում էր, որ նախնական տվյալներով տուժածներ չկան