Սեպտեմբերի լույս 17-ի գիշերը Ջերմուկում և Ներքին Հանդում իրավիճակը հանգիստ է եղել, հրադադարից հետո, ընդհանուր առմամբ, միջադեպեր չեն գրանցվել: Այդ մասին տեղեկացրել են Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանը և Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը, հայտնում է 24News-ը։
Ներքին Հանդի ղեկավարը նշել է, որ հրադադարից հետո մեկ-երկու անգամ կրակոցներ հնչել են, բայց կարճ է տևել:
Ղեկավարների խոսքերով, բնակավայրերը, բարեբախտաբար, վնասներ չեն կրել:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։
Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։