Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ԱՄՆ-ի, դեսպանության ու իր անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ նշելով, որ ԱՄՆ-ն հանձնառու է ՀՀ ինքնիշխանության հարցում։
«ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։ Այս դժվարին պահին ես ցավակցություն եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումների ընթացքում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում, և մենք կշարունակենք խաղաղության ուղղված ջանքերը համակովկասյան տարածաշրջանում։ Ես ողջունում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և իրենց ապագան կերտելու հանձնառությունը»։
Սեպտեմբերի 21-ին ամբողջ աշխարհի հայերը նշում են ՀՀ անկախությունը օրը. 1991 թվականին հենց այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն:
Այսօր ՀՀ անկախության 31-րդ տարեդարձն է, որը, սակայն, առաջին անգամ չի նշվում որևէ միջոցառմամբ՝ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիայի պատճառով, որի հետևանքով, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած։






