AM
28 June 2002 - 18:18 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ «ԴՐԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ» է, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը գտնվում է «դրական դաշտում»: Այսօր այդ մասին հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Տալլինում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպումից հետո: ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, միջնորդները հրաժարվել են հրապարակել Հայաստանի ղեկավարի հետ ունեցած զրույցի մանրամասները` նշելով միայն, որ աշխատանքը շարունակվում է: Ինչպես իր հերթին Տալլինում նշել է Ռոբերտ Քոչարյանը, ներկայումս համանախագահները փորձում են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Նախագահի խոսքերով, հիմնական բարդությունը կարգավորման գործընթացում կայանում է նրանում, որ հակամարտության կողմերը ձգտում են լուծել հիմնախնդիրը իրենց համար նվազագույն զիջումների միջոցով:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: