AM
23 September 2022 - 08:48 AMT

Տիգրան Ավինյանը՝ Երևանի փոխքաղաքապետ

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ: Այդպիսի որոշում է կայացվել Երևանի ավագանու նիստում։

Նրա թեկնածությանը դեմ ձայներ չեն եղել։

Այսպիսով Ավինյանը դարձել է քաղաքապետի 5-րդ տեղակալը։

Նրա նշանակման հարցը պետք է քննարկվեր դեռ սեպտեմբերի 13-ի նիստում, սակայն Ադրբեջանի սկսած ագրեսիայի հետևանքով Երևանի ավագանու նիստը հետաձգվել էր։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետի 2023 թվականի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն լինելու է Տիգրան Ավինյանը։