AM
3 October 2022 - 09:35 AMT

ՀՀ-ում մեկ շաբաթում կովիդի 910 նոր դեպք է գրանցվել և 8 մահ

Հայաստանում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 443,785-ի` ավելանալով 910-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 8 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8691 դեպք կա։

Ապաքինվել է ևս 1368 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 431,560 է։ Փաստացի բուժվողների թիվը 1684 է։

Ընդհանուր առմամբ 3,215,811 թեստ է արվել, մեկ շաբաթում` 4850։ ‌