Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել, է, որ Երևանի «Հաղթանակ» զբոսայգու նոր «Սատանի անիվ» կարուսելն ապօրինի է տեղադրվել։
Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, պատասխանելով քաղաքապետի հարցին, տեղեկացրել է, որ այն հունիսին արդեն կառուցված էր։
«Ոստիկանությունից պետք է պատասխանեին։ Գրությունը եկել է»,– ասել է նա։
Հանձնարարվել է մինչև մյուս խորհրդակցությունն արձանագրություն կազմել և ներկայացնել։
«Հաղթանակ» զբոսայգու նոր «Սատանի անիվը» տեսանելի է քաղաքի տարբեր հատվածներից, տեսքից այն հնից ավելի մեծ է երևում։ Զբոսայգին պարբերաբար գրել է նոր ատրակցիոնի մասին իր ֆեսյբուքյան էջում։