Հոկտեմբերի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, հայտնում է ԱԽ գրասենյակը։
Աշխատանքային այցի շրջանակում ՆԱՏՕ-ի կետրոնակայանում նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումը ՆԱՏՕ-ում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ:
Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:






