AM
4 Հոկտեմբեր 2022 - 07:57 AMT

«Պատիվ ունեմը» առաջարկել է միջխորհրդարանական հանձնաժողովներում Վանեցյանին փոխարինել այլ ներկայացուցիչներով

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է լիազորությունները վայր դրած պատգամավոր Արթուր Վանեցյանին փոխարինել խմբակցության այլ ներկայացուցիչներով: Քանի որ խմբակցության անդամները չէին մասնակցում խորհրդի նիստին, որոշվել է այդ հարցերի քննարկումը հետաձգել: ԱԺ խորհրդի հոկտեմբերի 3-ի նիստում քննարկվել է ԱՊՀ ՄԽՎ-ում, միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաև բարեկամական խմբերի կազմերի փոփոխությանը:

Քանի որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները չէին մասնակցում խորհրդի նիստին, որոշվել է այդ հարցերի քննարկումը հետաձգել:

Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաև բարեկամական խմբերի կազմերում: ‌