AM
5 October 2022 - 10:15 AMT

Flyone Armenia-ն Երևան- Եկատերինբուրգ երթուղով թռիչքներ կիրականացնի

Flyone Armenia ավիաընկերությունը հոկտեմբերի 19-ից մեկնարկելու է Երևան – Եկատերինբուրգ – Երևան երթուղով չվերթեր։

Դրանք կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: ‌