Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, Ռուսաստանը ջանքեր կգործադրի ղարաբաղյան հակամարտության կարագավորման նպատակով: Այդ մասին Սթրասբուրգում հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, հակամարտության կարգավորումը բխում է Ռուսաստանի շահերից, որը 2000 թվականից սկսել է բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ, հաղորդում է Թուրան գործակալությունը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: