Fly Arna ավիաընկերությունը հոկտեմբերի 30-ից կմեկնարկի Երևան – Թբիլիսի – Երևան երթուղով չվերթերը:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, ուրբաթ և կիրակի, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:






