Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-14-ն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն:
Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Աստանայում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա մասնակցում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Իսկ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:






