AM
13 October 2022 - 10:52 AMT

Կանանց ևս զինվորական պատրաստություն անցնելու հնարավորություն կտրվի

Հայաստանում կանանց համար զինվորական պատրաստություն անցնելու հնարավորություն կստեղծվի։ Այդ մասին գործադիրի նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ արդեն մշակված ծրագիր կա։

«Պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն»,- ասել է նախարարը։

Ծրագիրն ըստ ցանկության է: ‌