Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 17-ին, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 17-18-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 17-ի և 21-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև, 18-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 18-ի գիշերը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 17-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +21, հոկտեմբերի 19-ին՝ +22, իսկ հոկտեմբերի 20-ին՝ +24 աստիճան։