Հայաստանում հոկտեմբերի 10-16-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 444,869-ի` ավելանալով 387-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 6 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8706 դեպք կա։
Ապաքինվել է ևս 791 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 433,602 է։ Փաստացի բուժվողների թիվը 699 է։
Ընդհանուր առմամբ 3,223,133 թեստ է արվել, մեկ շաբաթում` 3108։