ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին՝ 3 անցակետ բացելու ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Արդեն մի քանի ամիս է, ինչ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կառավարության որոշման նախագիծը արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ապահովման նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին որոշման նախագիծը։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- ասվում է գրառման մեջ։
Նախագիծը շրջանառության մեջ է դրևվել օգոստոսին ՀՀ ԱԱԾ կողմից, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Նոր անցակետերը նախատեսվում է բացել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ:






