Կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խումբը բաց է թողնվել իր բնօրրան՝ Դիլիջանի անտառ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ նշելով, որ 3 առանձնյակ է բաց թողնվել անտառ։
2013 թվականից առ այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը և շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի KfW զարգացման բանկը, Բնության համաշխարհային հիմնադրամը։
Կովկասյան 14 առանձնյակը ՀՀ է բերվել 2018 թվականին Իրանից:
«Դիլիջան» ազգային պարկում դրանք նախ ադապտացվել են նոր կլիմային:
Մայրական խումբը միշտ պահվելու է պարկում: Նախատեսվում է տարեկան մոտ մեկ տասնյակ եղջերու բաց թողնել բնություն:






