AM
18 October 2022 - 08:35 AMT

Հոկտեմբերի 21-ից 8-10 աստիճանով կցրտի

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 18-ի և 20-ի գիշերն առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 21-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 18-ին հովտային շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան, 18-ի ցերեկը, 20-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-22-ը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 19-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +15 աստիճան, 22-ին՝ +14։ ‌