Հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» Ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի կունենա Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսը (սկիզբը` ժամը 11:00-ին):
Միջոցառման կազմակերպիչն է Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։ Մուտքն ազատ է լրատվամիջոցների և մասնագետների համար:
Շնորհանդեսը կհեռարձակվի Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի ֆեյսբուքյան էջով։
44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանցիների հսկողության տակ անցած Շուշիում մոտ 21,000 թանգարանային ցուցանմուշ է մնացել։