ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կգործակցի Ղարաբաղյան պատերազմներում անհետ կորած հայերի ճակատագիրը պարզելու հարցում։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Լեռնային Ղարաբաղում առաջին պատերազմի հետևանքով 777 հայ է անհետ կորել, Ղարաբաղյան 2-րդ պատերազմի ժամանակ` 217, սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով 29 անհետ կորած հայ կա։
Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում»,-ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանն անընդհատ խոսում է Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու մասին՝ նրանց հուղարկավորման քարտեզներ պահանջելով հայկական կողմից, և միաժամանակ անտեսում է հայկական կողմի նմանատիպ կորուստները։