AM
15 April 2009 - 08:02 AMT

Ֆրանսիական էստրադայի լեգենդը կհնչունավորի «Դեպի վեր» մուլտֆիլմի կերպարը

Հանրահայտ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը պայմանագիր է կնքել Pixar անիմացիոն ստուդիայի հետ եւ կհնչունավորի «Դեպի վեր» մուլտֆիլմի կերպարը: Նա կմարմնավորի Կարլ անունով հերոսին:
Ազնավուրը հարուստ փորձ ունի կինեմատոգրաֆում, նախկինում նա նկարահանվել է մի քնի ֆիլմերում, սակայն հիմնականում հանդես է եկել որպես լիամետրաժ նախագծերի կոմպոզիտոր: Սակայն երգչի համար աշխատանքը անիմացիոն ֆիլմում առաջինը կլինի:
Pixar անիմացիոն ստուդիայի «Վերեւ» մուլտֆիլը համարում են այս տարվա ամենակարեւոր անիմացիոն ֆիլմը եւ այն բացելու է Կաննի միջազգային փառատոնը, գրում է «Վզգլյադը»: