AM
20 October 2022 - 08:53 AMT

Ռուսական «Բի-2»-ի երևանյան համերգը հետաձգվել է մինչև 2023-ի մարտ

Ռուսական «Բի-2» ռոք խմբի երևանյան համերգը հետաձգվել է մինչև 2023-ի մարտ ամիսը։ Այդ մասին Տելեգրամի էջում հայտնել են համերգի կազմակերպիչները՝ նշելով, որ այդպիսին է եղել տեղական իշխանությունների հորդորը։

«Ցավոք սրտի, Երևանում մեր համերգի կազմակերպիչները, ընդառաջելով տեղական իշխանությունների հորդորին, որոշել են հետաձգել «Բի-2» խմբի հոկտեմբերի 22-ի ելույթը՝ մինչև 2023 թվականի մարտի 17-ը»,- ասվում է գրառման մեջ։

Համերգը կկայանա մարտի 17-ին, գնված բոլոր տոմսերն ուժի մեջ կմնան, համերգի անցկացման վայրը նույնպես չի փոխվի։

«Բի-2» խումբը հիմնել են Ալեքսանդր Ումանը (Շուռա Բի-2) և Իգոր Բորտնիկը (Լյովա Բի-2) Բելառուսում 1988 թվականին, սակայն ակտիվ գործունեությունը սկսել են միայն 1999 թվականից՝ Ռուսաստան տեղափոխվելուց հետո։ Հանդիսանում է 2000-ական թվականների Ռուսաստանի ամենահաջողակ խմբերից: