Հայաստանում 2022-ի ձմեռային զորակոչը կիրականացվի հոկտեմբերի 24-ից մինչև 2023-ի հունվարի 31-ը ներառյալ, իսկ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2023-ի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։
Զորակոչի ենթակա են արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ։