AM
20 October 2022 - 13:36 AMT

Հոկտեմբերի 21-ի առավոտյան Երևանում փակ փողոցներ կլինեն

Հոկտեմբերի 21-ի առավոտյան Երևանում փակ փողոցներ կլինեն, հայտնում է ոստիկանությունը։

Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-11-ը, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։ ‌