AM
24 October 2022 - 10:30 AMT

Արեգակի մասնակի խավարումը տեսանելի կլինի նաև ՀՀ-ից

Հոկտեմբերի 25-ին կդիտվի Արեգակի մասնակի խավարում, որը տեսանելի կլինի նաև Հայաստանից, հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։

Նշվում է, որ Արեգակի մասնակի խավարումը կսկսվի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 13։52-ից, խավարումը պիկի կհասնի ժամը 15։11-ին, իսկ ավարտը կդիտվի 16։24-ին։

Ընդհանուր առմամբ, խավարումը կտևի 2 ժամ 32 րոպե։