ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի՝ Գյումրիի քաղաքապետի արդեն նախկին տեղակալ Դավիթ Առուշանյանը վերցրել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 10 արձանագրությունը, ըստ որի՝ պատգամավորի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Առուշանյանին:
Դավիթ Առուշանյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, երդվել է: Երդման տեքստն արտասանելուց հետո, նա դիմել է գյումրեցիներին՝ նշելով, որ ամեն ինչ անելու է՝ նպաստելու կիսատ թողած ծրագրերի իրականացմանը:






