AM
28 October 2022 - 09:14 AMT

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Գարեգին Նժդեհի փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 29-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գարեգին Նժդեհի փողոցում, հայտնում է քաղաքապետարանը։

Նախկինում Գարեգին Նժդեհի – Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա երթևեկելիս թույլատրվում էր աջ կողմում կանգառ կատարել, փոփոխությունից հետո նշված հատվածում կանգառ կատարելը կարգելվի: