«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը: Այդ մասին հայտնել է մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը։
Հայաստանի պատվիրակին ընտրել են ներքին լսումների ընթացքում, գրում է Aysor.am-ը։
Մրցույթն այս տարի կանցկացվի Հայաստանում, դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի: Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում երեխաները միասին կվառվեն տոնածառի լույսերը։
Բացի այդ, մրցույթի կազմակերպիչները Հայաստան են հրավիրել նախորդ տարիների բոլոր հաղթողներին, քանի որ այս տարի մրցույթի հոբելյանական 20-ամյակն է։ Մասնակիցներից շատերը հաստատել են, որ կգան, մի քանիսի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթը Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ։ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթեց մրցույթում: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում: Փարիզում դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը։