ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Մենք խորապես վշտացած ենք Մորբի քաղաքում տեղի ունեցած ողբերգության լուրից։ Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Հնդկաստանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը։ Մեր մտքերն ու աղոթքները զոհվածների ընտանիքների հետ են։ Մենք նաև շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- ասվում է գրառման մեջ։
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում Մաչխու գետի վրա կառուցված հետիոտնային կամրջի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի։ Տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոցում է գտնվում 20 մարդ։






