AM
31 Հոկտեմբեր 2022 - 15:01 AMT

«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի նոյեմբերի 5-ի հանրահավաքին

«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի նոյեմբերի 5-ի համահայկական հանրահավաքին: Այդ մասին հայտնել է կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Խոսնակը նաև դրական է պատասխանել այն ճշտող հարցին, թե արդյոք կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը ևս ներկա կլինի։

«Կարծում եմ, այո, նա ևս ներկա կլինի»,- ասել է նա:

«Հայրենիք» կուսակցությունը նաև հայտարարություն է տարածել՝ փաստելով, որ շարունակելու են անզիջում պայքարն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչման և նրա անվտանգության լիարժեք վերականգման ուղղությամբ, որի ապահովման առանցքային դերակատարը դաշնակից և բարեկամ պետությունների աջակցությամբ պետք է կրկին դառնա Հայաստանի Հանրապետությունը։

«Դիմադրության շարժումը», ի պաշտպանություն Արցախում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հանրահավաքի ու ԱԺ ընդունած հայտարարության, նոյեմբերի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է հրավիրում: