AM
1 November 2022 - 13:39 AMT

Արարատյան դաշտում գիշերը մինչև -2 աստիճան է սպասվում

Նոյեմբերի լույս 2-ի և լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-ի ցերեկը, 4-6-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 5-8 մ/վ: Նոյեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում նոյեմբերի լույս 2-ի և լույս 3-ի գիշերը կանխատեսվում է +3, +4 աստիճան։