AM
3 November 2022 - 07:49 AMT

Սերժ Սարգսյանն Արցախում է

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում է։ Նրա գրասենյակից հաստատել են լուրը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Թե ինչով է պայմանավորված Սարգսյանի այցն Արցախի Հանրապետություն և որքան է երրորդ նախագահը մնալու այնտեղ, գրասենյակից չեն մանրամասնել՝ խոստանալով տեղեկություն տրամադրել ավելի ուշ։

Արցախի Ազգային ժողովը հոկտեմբերի 30-ին հրավիրած արտահերթ նիստում, որին զուգահեռ բազմահազարանոց հանրահավաք էր ընթանում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, հայտարարություն է ընդունել՝ շեշտելով, որ ԱՀ-ն երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հայտարարությամբ արցախցիները նաև դիմել են ՌԴ-ին` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու, քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ խնդրանքով: Հանրահավաքին մասնակցել է մոտ 40,000 մարդ։