AM
28 June 2002 - 13:43 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒԼԻՍԻ ՎԵՐՋԻՆ

Հուլիսի վերջին Պրահայում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Անձնական ներկայացուցիչներ` ՀՀ եւ ԱՀ ԱԳ նախարարների տեղակալներ Թաթուլ Մարգարյանի եւ Արազ Ազիմովի հերթական հանդիպումը: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով, ներկայումս ճշտվում են առաջիկա հանդիպման կոնկրետ ժամկետները: Մամլո քարտուղարը նշել է, որ հանդիպման անցկացման նախաձեռնողը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: