ՀՀ պետական բյուջեից պաշտպանության նախարարությանը կտրամադրվի 20 մլրդ դրամ։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում՝ առանց զեկուցման ու քննարկման, հայտնում է «Փաստինֆոն»։
Ինչպես նշված է հիմնավորման մեջ, գումարն ուղղվելու է Պաշտպանության նախարարության «ՀՀ պաշտպանության ապահովում», «ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում» և «Շենքերի և շինությունների շինարարություն» ծախսային ծրագրերի ֆինանսավորմանը:
Ծրագրերի վերաբերյալ այլ մանրամասներ հիմնավորման մեջ ներկայացված չեն։
2023 թվականի պաշտպանական ծախսերը կկազմեն 509 միլիարդ դրամ կամ 1,2 միլիարդ դոլար։