AM
3 November 2022 - 15:04 AMT

«Պոբեդան» կվերսկսի Մոսկվա-Գյումրի թռիչքները

«Պոբեդա» ավիաընկերությունը դեկտեմբերի 23-ից մեկնարկելու է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը:

Դրանք կիրականացվեն շաբաթական չորս անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասներին կարելի է խանոթանալ ավիաընկերության կայքում կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը դադարեցրել էր թռիչքները դեպի Գյումրի 2020-ի մարտին։