AM
4 November 2022 - 07:30 AMT

Եպիսկոպոս Բագրատ Գալստանյանը կմասնակցի նոյեմբերի 5-ի հանրահավաքին

Նոյեմբերի 5-ի երևանյան հանրահավաքի կազմակերպիչների դիմումին ընդառաջ, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, հանրահավաքին կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ինչպես և ինքն այդ մասին ծանուցել է։ Այդ մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Ինչ վերաբերում է Նորին Սրբության մասնակցության վերաբերյալ շրջանառվող լուրերին, ապա նման նախատեսում չկա», – ասել է տեր Եսայի Արթենյանը՝ անդրադառնալով մամուլի որոշ հրապարակումներին, որ Գարեգին Բ-ն, հնարավոր է, մասնակցի ընդդիմության հրավիրած հանրահավաքին:

Դիմադրության շարժումը, ի պաշտպանություն Արցախում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հանրահավաքի ու ԱԺ ընդունած հայտարարության, նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է հրավիրում: