AM
4 November 2022 - 14:25 AMT

Ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Նոյեմբերի 3-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիսավոր կերպով ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել հայտնի գիտնական, տնտեսագետ, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանին։ Այդ մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Հարությունյանը, շնորհավորելով անվանի գիտնականին, ընդգծել է, որ Հայաստանը հպարտանում է իր ժողովրդի ականավոր զավակներով և բարձր է գնահատում նրանց վաստակը տարբեր ոլորտներում։