AM
4 November 2022 - 14:34 AMT

Նոյեմբերի 5-ին Երևանում ծառատունկ է

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նոյեմբերի 5-ին, ժամը 10:30-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա, կիրականացնի ծառատունկ, հայտնում 1 Երևանի քաղաքապետարանy։

Տնկվելու է մոտ 5000 ծառ և 3000 թուփ:

«Կյանքի է կոչվում աննախադեպ ծրագիր. հիմնվում է անտառ-տնկարկ: Կատարվել է սանիտարական էտ, և ծառատունկի նպատակով իրականացվել են խրամատների փորման աշխատանքներ:

Ներկա են լինելու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալները, «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, կառավարության անդամներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ծառատունկը կմեկնարկի Մարզահամերգային համալիրի աջակողմյան հատվածից՝ ժամը 10:30-ին: