Եվրախորհուրդը չպետք է ղարաբաղյան հակամարտության հարցում երկակի ստանդարտների քաղաքականություն վարի Ադրբեջանի նկատմամբ: Նման հայտարարությամբ, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, հանդես է եկել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը: Մեկնաբանելով Եվրախորհրդի փորձագետների կողմից պատրաստված զեկույցը` Հարավային Կովկասի երկրներում փախստականների վիճակի մասին, Ի. Ալիեւը «տենդենցիոզ» է անվանել այն: Եվրախորհրդին անհրաժեշտ է քաղաքական գնահատական տալ այս հակամարտությանը, ագրեսոր ճանաչել Հայաստանին եւ վերջինիս կոչ անել ազատագրել գրավված տարածքները, ասել է Իլհամ Ալիեւը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: