Երևանի քաղաքապետարանի ծրագրով մոտ 50 մլն դրամ է հատկացվել «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը հիմնանորոգելու համար:
Նախատեսվում է կիրառել ճարտարապետական նույն մոտեցումներն ու որակը, որն առկա է Մաշտոցի պողոտայի համար 1 անցումում։ Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել տարեվերջին։
Աշխատանքների ընթացիքն ծանոթացել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետարանը դիտարկում է նաև Հակոբ Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների ստորգետնյա հետիոտնային անցման նորոգման խնդիրը: Քննարկվող տարբերակներից մեկը այն կայանատեղիի վերածելն է։