AM
9 November 2022 - 07:35 AMT

ԱԽ քարտուղարը Լեհաստանում քննարկել է անվտանգային ոլորտում գործակցության հեռանկարները

Վարշավայում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Լեհաստանի պետքարտուղար, Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Շիևիերան ուղենշել են անվտանգային ոլորտում համագործակցության հեռանկարները։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը, հայտնում է ԱԽ գրասենյակը։

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկկողմ քննարկումները:

Արմեն Գրիգորյանը Լեհաստանում է աշխատանքային այցով։

Արմեն Գրիգորյանը կայցելի նաև Նիդերլանդների Թագավորություն և Լիտվայի Հանրապետություն: