Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով որոշ երկրների կողմից Ադրբեջանին «hաղթանակի օրվա» առթիվ շնորհավորելուն, գրել է, որ Ադրբեջանին շնորհավորողները պետք է հասկանան, որ իրականում շնորհավորում են Բաքվին էթնիկ զտումների համար։
«Միջազգային գործընկերները, որոնք այսօր շնորհավորում են Ադրբեջանին, պետք է փորձեն պարզել, թե որտեղ են այժմ Շուշիում, Հադրութում, այլ գյուղերում ապրող հայերը: Նրանք պարզապես պետք է հասկանան, որ իրականում շնորհավորում են Ադրբեջանին էթնիկ զտումների համար՝ այդպիսով օրինականացնելով դա»,-ասվում է գրառման մեջ։
2020թ. պատերազմում Ադրբեջանի հաղթելու կապակցությամբ շնորհավորական հրապարակումներ են արել Իսրայելի, Բելառուսի, Իրանի դեսպանատները։
Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի և հայերի հասցեցին օկուպացված Շուշիից։ Մասնավորապես նա ասել է թե սեպտեմբերի 13-14-ի «գործողությունից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանի գոտու առանցքային ռազմավարական բարձունքներում և Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։






