AM
9 November 2022 - 13:01 AMT

Անվտանգության լրացուցիչ միջոցներ` ԱԺ-ում․ Զոդում են դարպասները, փշալար անցկացնում

Հայաստանի ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել շենքի համար։ Այդ նպատակով ԱԺ դարպասները նորից զոդում են և պարիսպների երկայնքով փշալար անցկացնում։ Այդ մասին հայտնել է Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Այս աշխատանքները պետք է իրականացվեին շատ ավելի վաղ, բայց որոշակի պատճառներով դրանք հետաձգվել էին, իսկ այժմ իրականացվում են»,- ասել է Խաչատրյանը։

Նա հերքել է լուրերը, թե հնարավոր է` հոսանք միացվի փշալարերին։

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ները գրել էին, որ ԱԺ պարիսպների երկայնքով փշալար են անցկացնում և պատի երկարությամբ նաև հոսանքալարեր են անցնում, ուստի չի բացառվում, որ հոսանք միացվի փշալարերին։